ՀՀ–ում ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

Բազալտի արդյունահանում. արխիվային լուսանկար
Աշխատանքային խմբի ղեկավարը եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմին պետք է ներկայացնի, թե ինչ աշխատանքներ են կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով:
Փաստաթղթում նշվում է, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին։
Սակայն որոշման հավելվածի մեջ նշված չէ, թե կոնկրետ ով է լինելու աշխատանքային խմբի ղեկավարը, հայտնի է միայն, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալն է ղեկավարելու այն։
Աշխատանքային խմբում ընդգրկվելու են մասնագետներ ԱԱԾ–ից, ՊԵԿ–ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից և այլ կառույցներից։
Արմավիրում կասեցվել է ավազի լվացմամբ զբաղվող ընկերության ապօրինի գործունեությունը