ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը կսպասարկի մոլդովական մրցավարական անձնակազմը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանը (Մոլդովա)։ Մրցավարի օգնականներն են Վադիմ Վիկոլը (Մոլդովա) և Անատոլի Բասիուլը (Մոլդովա), 4-րդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին` ժամը 19։00-ին։
Հիշեցնենք` մարտի 25-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Թուրքիայի թիմին և 1։2 հաշվով ցավալի պարտություն կրեց:
Մեր թիմը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։