Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից 4-ը չեն մասնակցի Կիպրոսի թիմի հետ հանդիպմանը

Հայաստանի ազգային հավաքական
Կիպրոսի հավաքականի դեմ խաղում իր նորամուտը կարող է նշել Հրանտ-Լեոն Ռանոսը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից 4-ը չեն մասնակցի Կիպրոսի թիմի հետ ընկերական հանդիպմանը, որը կկայանա մարտի 28-ին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հայաստան - Կիպրոս հանդիպմանը։ Հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել է նաև Անդրե Չալըշըրը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՖՖ–ն հայտնում է նաև, որ կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանի վնասվածքը շատ լուրջ չէ. ախտորոշվել է ձախ սրունք-թաթային հոդի և նրբոլոքի վնասվածք։ Բուժումն ու վերականգնումը կտևի մոտ 20 օր։
Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ խաղում։
Հիշեցնենք` մարտի 25-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Թուրքիայի թիմին և 1։2 հաշվով ցավալի պարտություն կրեց:
Մեր թիմը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։
Առաջին մեղավորը ես եմ. Ալեքսանդր Պետրակովը` Հայաստանի հավաքականի պարտության մասին