«Ես կվերադառնամ ձեզ մոտ». գեղասահորդ Կոստոմարովը հաղորդագրություն է ձայնագրել

Ռոման Կոստոմարով. Արխիվային լուսանկար
Տիտղոսակիր մարզիկն արդեն բավականին երկար ժամանակ բուժվում է։ Բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը ընկերների համար հաղորդագրություն է ձայնագրել` խոստանալով վերադառնալ նրանց մոտ: Այս մասին հայտնում է StarHit-ը` հղում անելով մարզիչ Իլյա Ավերբուխին։
«Մի քանի օր առաջ նա մեզ ձայնային հաղորդագրություն է ուղարկել, ձայնի մեջ շատ ուժեղ մոտիվացիա էր զգացվում, կատակեց՝ հիմա ինձ կդզմզեն, և կվերադառնամ ձեզ մոտ, տղերք»,-ասել է Ավերբուխը:
Հունվարի կեսերին 45-ամյա Կոստոմարովը կտրուկ վատացել է, ուժեղ ցավեր են սկսվել կրծքավանդակի հատվածում։ Գեղասահորդը թոքաբորբով տեղափոխվել է հիվանդանոց, COVID-ի թեստը, սակայն, բացասական արդյունք է ցույց տվել։
Մարզիկին Կոմունարկայի հիվանդանոցում սկսել են կատարել արյունը թթվածնով արհեստականորեն հագեցնելու ԷԿՄՕ պրոցեդուրա, որն արտակարգ դեպքերում կիրառվում է կյանքը պահպանելու համար: Ավելի ուշ հիվանդին անջատել են այդ համակարգից, նրա վիճակում բարելավում է նկատվել։
Բժիշկներն անդամահատել են գեղասահորդի ոտնաթաթերն ու ձեռքերի մի քանի մատները։ Մարտի սկզբին հաղորդվել էր, որ Կոստոմարովը սկսել է ուշքի գալ։
Գեղասահորդ Կոստոմարովի ոտքերն անդամահատել են, բժիշկները պայքարում են ձեռքերի համար