Ե՞րբ կավարտվեն «Հաղթանակ» կամրջի վերանորոգման աշխատանքները

«Հաղթանակ» կամուրջը
Կամրջի մի կողմում սալիկապատման աշխատանքներն արդեն ավարտվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. «Հաղթանակ» կամրջի վերանորոգման աշխատանքները` առանց լուսավորության, կավարտվեն մինչև հունիսի կեսը։ Այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման բաժնի պետի ԺՊ Խորեն Գրիգորյանը:
Նա զեկուցեց, թե այս պահին ինչ աշխատանքներ են տարվում այնտեղ։
«Մի կողմում սալիկապատման աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս կողմում ջրի խողովակներ կան անցնող, հիմա փորձում ենք հասկանալ, եթե դրանք փոխելու ենթակա են, փոխվեն, նոր մենք կսալիկապատենք»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ «Հաղթանակ» կամրջի մայթերի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 20-ին։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանը նշում էր, որ աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 5-ին։