Պուրակները, հրապարակները, անտառները սովորաբար անվանում են քաղաքի «կանաչ թոքեր»: Երևանում այդ «թոքերը» տարեցտարի անշեղորեն նվազում են։ Արդյունքը՝ մայրաքաղաքի կենտրոնում փոշու մակարդակը 4-5 անգամ գերազանցում է թույլատրելի նորման։ Իսկ այս ամիս էլ բացարձակ հակառեկորդ է գրանցվել՝ թույլատրելի նորմայից 22 անգամ ավելի։
Ինչու՞ է դա տեղի ունենում և ինչ է պետք անել որպեսզի Երևանը լիաթոք շնչի։ Այս մասին կխոսենք Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Քրիստինա Վարդանյանի հետ։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։