ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 8-րդ խաղափուլում մեր շախմատիստներից հաղթանակ է տոնել Աննա Սարգսյանը, հայտնում է Շախմատի ֆեդերացիան։
Աննա Սարգսյանը հաղթել է ռումինացի Իրինա Բուլմագային և, 8 հնարավորից վաստակելով 6 միավոր, այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում:
Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 5.5 միավոր:
Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում են 30 երկրի 140 շախմատիստ։
Կանցկացվի 11 մրցափուլ։