Այս տարի Երևանում 7 նոր մանկապարտեզ կկառուցվի

Մանկապարտեզ
Եվս 22 մանկապարտեզներայս տարի կհիմնանորոգվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. 2023 թվականին Երևանում 7 նոր մանկապարտեզի շինարարական աշխատանքներ կմեկնարկեն։ Այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Կարեն Գրիգորյանը:
Նոր մանկապարտեզներ կկառուցվեն Ավան, Արաբկիր, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում։
Կարեն Գրիգորյանի հավաստմամբ` ևս 22 մանկապարտեզ այս տարի Երևան քաղաքում կհիմնանորոգվի։