ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Առնվազն 29 ներգաղթյալներ են զոհվել Թունիսի ափերի մոտ։ Տեղեկությունը հայտնում է Reuters–ը։ Նրանք երկու նավերով փորձել են անցնել Միջերկրական ծովով դեպի Իտալիա։
Ընդհանուր առմամբ, վերջին չորս օրվա ընթացքում ներգաղթյալների հինգ նավ է խորտակվել Թունիսի արևելյան մասում գտնվող Սֆաքս քաղաքի ափերի մոտ։ Վերջին տեղեկություններով` 67 մարդ անհետ կորել է և 9 մարդ՝ մահացել։ Նրանք բոլորն էլ փորձում էին Իտալիա հասնել։
Նշենք, որ Թունիսը դարձել է մեկնելու հիմնական կետ այն մարդկանց համար, ովքեր փախչում են Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի աղքատությունից և հակամարտություններից, ցանկանում հասնել Եվրոպա` ավելի լավ կյանքի հույսով։Ազգային գվարդիայի բարձրաստիճան պաշտոնյա Հուսեմ Ջեբաբլին Reuters–ին հայտնել է, որ Թունիսի առափնյա պահպանությունը նաև 11 մարդու է փրկել Մահդիայի ափերի մոտ։
Առափնյա պահպանությունը հայտարարել է, որ վերջին չորս օրվա ընթացքում կանգնեցրել է Իտալիա մեկնող մոտ 80 նավ և ձերբակալել ավելի քան 3000 ներգաղթյալների։ Նրանք բոլորը հիմնականում Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներից են եղել։