ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 7-րդ խաղափուլում Սուսաննա Գաբոյանը հաղթել է աշխարհի 10-րդ չեմպիոնուհուն՝ բուլղարացի Անտուանետա Ստեֆանովային, իսկ Աննա Սարգսյանը՝ լեհ Ալիսիա Սլիվիցկայային։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Լիլիթ Մկրտչյանի, Էլինա Դանիելյանի, Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի խաղերը ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը 7 հնարավորից վաստակել են 5, Սուսաննա Գաբոյանը՝ 4, Պոլինա Կոբակը՝ 3,5 միավոր։
Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում են 30 երկրի 140 շախմատիստ։
Կանցկացվի 11 մրցափուլ։