Ռուս ռազմական օդաչուները բարդ պիլոտաժի տարրեր են կատարել Հայաստանի լեռներում

Ми-8АМТШ ուղղաթիռ. Արխիվային լուսանկար
Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 120 զինծառայող և շուրջ 20 միավոր տեխնիկա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանում ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը բարձրլեռնային շրջանում ուսումնամարզական թռիչքների ժամանակ բարդ պիլոտաժի տարրեր են կատարել։ Տեղեկությունը հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Մարտ Կովկասի համար. ՀՀ-ում Հարավային ռազմական օկրուգի սպաները «Արիության դաս» են անցկացրել
Առանձին, ինչպես նաև զույգերի և օղակների կազմում օդաչուները մշակել են բարդ պիլոտաժի տարրեր և եղանակային բարդ պայմաններում մանևրելու հնարքներ։ Լեռնային կիրճերի շրջանում անձնակազմերը մշակել են բարդ պիլոտաժի տարրեր ու մանևրելու հնարքներ տարբեր բարձրությունների տիրույթում օրվա տարբեր ժամերին, իրականացրել որոնողափրկարարական աշխատանքներ ու լեռնային տեղանքում պայմանական վիրավորների տարհանում:
««Էրեբունի» օդանավակայանի վրա ուղղաթիռների անձնակազմերը կախում են կատարել։ Ավիաբազայի հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձրել օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում մարտական մեքենաների շահագործմանը, ինչպես նաև բարձրլեռնային շրջանում թռիչքների ժամանակ ցածր ամպերի պայմաններում անձնակազմերի աշխատանքին», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի ուսումնամարզական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի ավելի քան 120 զինծառայող, գործի են դրվել շուրջ 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ-5 ու Կա-52 ուղղաթիռներ: