ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ռուսական կործանիչները խոցել են ուկրաինական Մի-8 ուղղաթիռը։ Տեղեկությունն հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Դիմիտրով բնակավայրի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան խոցել է Ուկրաինայի օդուժի ՄԻ-8 ուղղաթիռը», - հայտնել են ՌԴ նախարարությունից:
Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։