ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին համաձայնագրի վավերացման մասին դաշնային օրենքի նախագծին։ Տեղեկությունը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:
Այժմ Ռուսաստանի կառավարությունը նախագիծը սահմանված կարգով կներկայացնի Պետական դումա:
Նշվում է, որ ընկերությունը ստեղծվում է փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, Եվրասիական տնտեսական միության համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրականացման նպատակով: