Կոլումբիայի ոստիկանությունը հանցագործների դեմ պայքարում է նաև դևերին վտարելու հատուկ ծեսով

Ծես
Ոստիկանապետը վստահ է, որ կոլումբիական հանցավոր աշխարհի բոլոր առաջնորդները կախարդությունն օգտագործում են պաշտպանության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Կոլումբիայի ոստիկանությունը էկզորցիզմ է կիրառում հանցավոր խմբավորումների առաջնորդների դեմ պայքարելու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղական Semana ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ոստիկանապետ Հենրի Սանաբրիան:
Նրա խոսքով ՝ դևերին վտարելու ծեսերն օգնել են իրավապահ մարմիններին վերացնել Կլան–դել–Գոլֆո խմբավորման առաջնորդներին, Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) ապստամբ Մոնո Հոխոյին և FARC-ի առաջնորդ Ալֆոնսո Կանոյին:
«Օրինակ՝ Մոնո Հոխոյի դեմ գործողությունը, էկզորցիզմ էր... FARC-ի գլխավոր շտաբի դեմ բոլոր գործողություններում կիրառվել է էկզորցիզմ»,- հայտարարել է ոստիկանապետը։
Նրա կարծիքով՝ Կոլումբիայի հանցավոր աշխարհի և FARC-ի բոլոր առաջնորդները կախարդությունն օգտագործում են պաշտպանության համար, ուստի նրանց կարելի է հաղթել դևերի արտաքսման միջոցով։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պաբլո Էսկոբարի դեմ գործողության ընթացքում կիրառվել է էկզորցիզմ, Սանաբրիան պատասխանել է` «իհարկե»: