Խաչի լեռնանցքը և Վերին Լարսը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ են

Արխիվային լուսանկար
Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհի կառուցումն ընթացքի մեջ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Կոբի-Գուդաուրի հատվածում ձնահոսքի բարձր վտանգի պատճառով` Խաչի լեռնանցքը և Վերին Լարսը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։