Կարեն Խաչանովը Մայամիի «Մասթերսի» երրորդ շրջան է դուրս եկել

Կարեն Խաչանով. Արխիվային լուսանկար
Երրորդ շրջանում Խաչանովը կմրցի չեխ թենիսիստ Իրժի Լեգեչկայի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մայամիի թենիսի մրցաշարի երրորդ շրջան՝ երեք սեթում հաղթելով արգենտինացի Էթչևերրիին։ Տեղեկությունը հաղորդում է championat.com-ը։
Երրորդ շրջանում Խաչանովը կմրցի չեխ թենիսիստ Իրժի Լեգեչկայի հետ:
Տղամարդկանց հեղինակավոր մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8,8 մլն դոլար: Դրա գործող չեմպիոնը աշխարհի առաջին թենիսիստ Կառլոս Ալկատրասն է: