Գյումրեցի եղբայրների փայտե ակնոցները վերածվում են «սմարթի»

Գյումրեցի եղբայրների փայտե ակնոցները վերածվում են «սմարթի»
Գյումրիում ծնունդ առած ու Հայաստանի սահմաններից դուրս արդեն ճանաչում ստացած փայտե ակնոցները ոչ միայն արևապաշտպան են կամ օպտիկական, այլ նաև «սմարթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Խաչատրյան եղբայրների ստեղծած նոր փայտե ակնոցները հնարավորություն են տալիս երաժշտություն լսել կամ հեռախոսազանգի պատասխանել: Այս պահին սմարթ ակնոցները դեռ եզակի օրինակներով են՝ մասսայական արտադրության պատրաստ չեն՝ եղբայրները խոստանում են դրանք կատարելագործել և շուկա հանել միայն այն ժամանակ, երբ որակը լիարժեք կբավարարի առաջին հերթին հեղինակներին:
Գյումրեցի եղբայրների փայտե ակնոցները վերածվում են «սմարթի»
Ժամանցային ակնոցները ստեղծվել են վերջերս՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /JIZ/ հետ միասին, որին հետևեց լսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված ակնոցը։ Այն միաժամանակ երկու խնդիր է լուծում՝ տեսողական և լսողական:
«Շատերն ունենալով լսողական խնդիր, կոմպլեքսավորվում են՝ չցանկանալով սարք կրել, իսկ այսպես լուծվում է այդ խնդիրը։ Բաացի այդ, շատ կարևոր է, որ ակնոցը էկոլոգիապես մաքուր նյութից է»,-մեզ հետ զրույցում նշում է Բաբկեն Խաչատրյանը հավելելով, որ ընկերությունը ամեն վաճառված ակնոցի փոխարեն տնկում է 1 ծառ՝ Էկոհավասարակշռությունը պահպանելու համար:
Գյումրեցի եղբայրների փայտե ակնոցները վերածվում են «սմարթի»
Փայտե ակնոցներին Sputnik Արմենիան առաջիններից է անդրադարձել: Տարիների ընթացքում Իտալիայից ներկրված՝ տարբեր երկրների էքսկլյուզիվ փայտերով Գյումրիում ստեղծված ձեռագործ բրենդը արդեն ճանաչում է ձեռք բերել նաև Հայաստանի սահմաններից դուրս: