Ավտովթար Սյունիքում. 35-ամյա վարորդը տեղում մահացել է

Ավտովթար Սյունիքում
Երկու բեռնատարների բախման հետևանքով մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ոլորանից գլխիվայր շրջվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։
Նշվում է, որ ժամը 06։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փրկրարները տեղում է պարզել են, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին 35-ամյա ֆ.Օ.–ի վարած «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը բախվել է 38-ամյա Վ.Թ.–ի վարած «KamAZ»մակնիշի բեռնատարին։
Բեռնատարի հետևանքով «Mercedes-Benz»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել։ 35-ամյա վարորդ Ֆ․ Օ.-ն տեղում մահացել է: