ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն գերիշխանություն հաստատելու ձգտումով անցել է պարկեշտության բոլոր սահմանները, սակայն Չինաստանն իր հետևություններն է անում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ից այսօր ամեն ինչ կարելի է սպասել։ Նրանք, ձգտելով հաստատել իրենց հեգեմոնիան, արդեն անցել են պարկեշտության բոլոր սահմանները՝ դիվանագիտական, էթիկական, ցանկացած այլ», - հայտարարել Է Լավրովը` «Ռոսիա - 1» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ` Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, որ Վաշինգտոնն անընդունելի կհամարի ռուս-չինական գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինայում խաղաղության կոչերը։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները քննարկվել են չինացի գործընկերների հետ։
«Չինական կողմն արտացոլում է մեծ քաղաքակրթության ավանդույթները, որը մի քանի հազար տարեկան է։ Եվ չինական կողմն այս երկար տարիների ընթացքում մշակել է իր ոճը. դա արժանապատվությունն է, տեղի ունեցող ամեն ինչի խորը վերլուծությունն ու որևէ հապճեպ քայլ չձեռնարկելը։ Իհարկե, չինական կողմը խորը եզրակացություններ է անում», - ասել Է Լավրովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է չինական կողմը վերաբերվում ԱՄՆ-ի ճնշմանը։
Սի Ծինփինը մարտի 20-22–ը պետական այց է կատարել ՌԴ, որն առաջինն է Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Առաջին օրը նրանք ՌԴ նախագահի հետ մոտ 4,5 ժամ տևողությամբ առանձնազրույց են ունեցել։ Մարտի 21-ին Սի Ծինփինինը Կրեմլում Պուտինի հետ տարբեր ձևաչափերով բանակցությունների ընթացքում շուրջ վեց ժամ է անցկացրել: Այցի արդյունքներով երկրների ղեկավարները երկու հայտարարություն են ստորագրել։ Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպումը հաջողված են անվանել։