ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Քասափօղլուն ժամանել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Նա Երևան է եկել Թուրքիա–Հայաստան ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան- Թուրքիա հանդիպումը տեղի կունենա այսօր` ժամը 21:00-ին։
Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։