Թուրքիայի Ղահրամանմարաշում կրկին երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգի տարածքում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլբիստան քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել շուրջ 48 հազար մարդ։