Մարկ Ցուկերբերգը երրորդ անգամ է հայր դարձել. նա հրապարակել է նորածնի լուսանկարը

Մարկ Ցուկերբերգ
Ցուկերբերգը դեռ սեպտեմբերին էր հայտնել, որ սպասում են երրորդ դստեր լույս աշխարհ գալուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր («Meta»-ի սեփականատեր) Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, երրորդ անգամ են ծնող դարձել։ Լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Աուրելիան։ Գործարարն այդ մասին հայտնել է սոցցանցային էջերում։
«Բարի գալուստ աշխարհ, Աուրելիա Չան Ցուկերբերգ: Դու փոքրիկ օրհնություն ես»,- գրել է նա և դստեր հետ լուսանկար հրապարակել։
Մարկ Ցուկերբերգը նորածնի հետ
Նշենք, որ Ցուկերբերգն ու Չանը ծանոթացել են 2003 թվականին ուսանողական երեկույթի ժամանակ։ Նրանք ամուսնացել են 2012 թվականին։
Ցուկերբերգը սեպտեմբերին էր հայտնել, որ սպասում են երրորդ դստեր լույս աշխարհ գալուն։
Հիշեցնենք` զույգի առաջնեկը՝ Մաքսիման, ծնվեց 2015 թվականին։ Երկու տարի անց ծնվեց նրանց երկրորդ դուստրը, որին անվանեցին Ավգուստա։
Մարկ Ցուկերբերգն էլ է մնացել կնոջ հույսին. լուսանկար