ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եղբոր հետ ժամանել է Հայաստան, որպեսզի ներկա գտնվի Թուրքիայի հետ այսօր կայանալիք խաղին։
Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը, «Ինստագրամի» «stories» բաժնում լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից և գրառում արել։
«Մեկնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»,–գրել է նա։
Ավելի ուշ Դենիս Ջորկաեֆը տեսանյութ է հրապարակել նաև Հանրապետության հրապարակից` փաստելով, որ իրենք արդեն Երևանում են։
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան- Թուրքիա հանդիպումը տեղի կունենա այսօր` ժամը 21:00-ին։