ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի և Մեծ Բրիտանիայի վարչապետների հայտարարություններին, որոնք ավելի վաղ Իսլամական Հանրապետությանը մեղադրել էին Մերձավոր Արևելքում ապակայունացնող դերի մեջ։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում կայունության խարիսխ է, և նրա խաղաղ զարգացմանն ուղղված ջանքերը խաթարելը բնորոշ է «սիոնիստական ռեժիմին» և բրիտանացիներին։
«Պատմության հեգնանքն այն է, որ երկու ռեժիմներ, որոնցից մեկը հիմնված է օտար հողի յուրացման, ներքին հանցագործությունների և մանկասպանության վրա, իսկ մյուսի ռազմատենչ ու սադրիչ քաղաքականությունը դիտվում է ամբողջ տարածաշրջանում, մեղադրում են Իրանի Իսլամական Հանրապետությանը, որը կայունության խարիսխ է տարածաշրջանում»,- ասել է Քանանին։
Նրա խոսքով՝ Իրանը վերահաստատում է իր հարևանների հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կարևորությունը և տարածաշրջանի երկրների համար ընդհանուր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։