Հայտնի է Թուրքիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Մարզադաշտ
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան - Թուրքիա հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարկել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում ընդգրկված ֆուտբոլիստների անունները։
Խաղադաշտ դուրս կգան դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպաններ Կամո Հովհաննիսյանը, Տարոն Ոսկանյանը, Վարազդատ Հարոյանը, Գեորգի Հարությունյանը, Նաիր Տիկնիզյանը, կիսապաշտպաններ Ուգուչուկվու Իվուն, Էդուարդ Սպերցյանը, Լուկաս Սելարյանը, Տիգրան Բարսեղյանը և հարձակվող Նորբերտո Բրիասկո- Բալեկյանը։
Կյանքի խաղ. Հայաստան– Թուրքիա հանդիպումից առաջ երկրպագուները երթ անցկացրին Երևանում
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան- Թուրքիա հանդիպումը տեղի կունենա այսօր` ժամը 21:00-ին։
Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։
Ջորկաեֆ եղբայրները ժամանել են Երևան` աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին