Այսօրվա երեկոն Երևանում թեժ է, ու պատճառը բոլորովին էլ գարունը չէ. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկար դադարից հետո կրկին իր ուժերն է փորձում միջազգային ասպարեզում։
Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ երկրպագուներն անցկացրին իրենց ավանդական երթը` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից դեպի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ։
Հայաստանի և Թուրքիայի հավաքականների «ֆուտբոլային ճակատամարտի» ամենավառ կադրերը՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
Հիշեցնենք` Հայաստան- Թուրքիա հանդիպումն անցկացվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի շրջանակում։
Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։