Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Ֆերդինանդ Կարապետյան
Թբիլիսիում անցկացվող մրցաշարին մասնակցում են Արտյոմ Ղալաչյանը և Ֆերդինանդ Կարապետյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանը ներկայացնող ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) դուրս է եկել Մեծ սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է armsport.am–ը։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող մրցաշարին մասնակցում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը։
Ֆերդինանդը մրցաշարի մեկնարկային գոտեմարտում հաղթել է մրցակցին, հայ մարզիկին հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 25 վայրկյան։
1/8 եզրափակչում Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Մարտի 31-ից էլ հայ մարզիկները հանդես կգան Անթալիայի միջազգային մրցաշարում: Երկու մրցումներն էլ վարկանիշային են Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:
Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում