Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի պատշգամբում տղամարդու դի է հայտնաբերվել

Երևանի N1 տուն-ինտերնատ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ոստիկանները Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում տղամարդու դի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժինն այսօր` ժամը 09։00-ի սահմաններում, ահազանգ է ստացել, որ Հաղթանակ թաղամասում` Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում, բնակիչներից մեկն ինքնասպանություն է գործել։
Ոստիկաններն ու քննիչները նշված տուն-ինտերնետի 2-րդ հարկի սենյակներից մեկի պատշգամբում հայտնաբերել են տուն-ինտերնատի բնակիչ տղամարդու դին` պարանով կախված վիճակում։
Իրավապահները պարզում են մահացածի ինքնությունը։
Արշալույս գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել