Երևանի շինհրապարակներից մեկում դիակ է հայտնաբերվել

Շինհրապարակ
Ըստ նախնական տեղեկությունների՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, և նա ընկել է բարձրությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Երևանի շինհրապարակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 14:40-ին ահազանգ է ստացել, որ Սևանի փողոցի 21/5 հասցեում գործող շինհրապարակում դի կա։
Ոստիկանները ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ժ. Պ.–ի դին։
Նախնական տեղեկություններով՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տղամարդու ինքնազգացողության վատացել է, ինչի պատճառով էլ նա բարձրությունից ընկել է ու տեղում մահացել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի պատշգամբում տղամարդու դի է հայտնաբերվել