ԵՄ-ն պատժամիջոցներով է սպառնացել Կենտրոնական Ասիայի երկրներին

Եվրամիություն
Բայց առաջին հերթին Բրյուսելը մտադիր է բանակցություններ վարել Կենտրոնական Ասիայի պետությունների հետ, որպեսզի նրանց զգուշացնի պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին օգնելու հետևանքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հնարավոր է` Եվրամիությունը Կենտրոնական Ասիայի համար պատժամիջոցներ սահմանի, եթե հայտնաբերվի, որ նրանք աջակցում են Ռուսաստանին: Տեղեկությունը հայտնում է «Telegraph» թերթը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին:
«Եվրոպական մայրաքաղաքները քննարկում են առևտրային պատժամիջոցներ սահմանելու տարբերակը այն երկրների նկատմամբ, որոնք Մոսկվային օգնում են խուսափել պատժիչ միջոցառումներից»,-գրում է պարբերականը։
Ըստ թերթի` ԵՄ ներկայացուցիչներն արձանագրել են, որ Կենտրոնական Ասիայի պետություններ մատակարարվող երկակի նշանակության տեխնոլոգիաներով ապրանքների ծավալն աճել է։
Այդպիսի արտադրանքները կարող են կիրառվել ինչպես հանրային օգտագործման, այնպես էլ զենքի ստեղծման համար: Խոսքը լվացքի մեքենաների և օգտագործված ավտոմեքենաների մասին է։ Ենթադրվում է, որ այդ ապրանքները Ասիայի երկրները զուգահեռ ներմուծում են ՌԴ։ Հոդվածում հստակեցվում է, որ Բրյուսելում վախենում են, որ այդ տեխնոլոգիաների կհայտնվեն Ռուսաստանում։
Պարբերականի տեղեկություններով՝ եթե Եվրամիությունը վերաարտահանման ապացույցներ գտնի, ապա կարող է ցանկացած պետության, ձեռնարկությունների կամ ֆիզիկական անձանց համար սահմանափակել իր միասնական շուկայի հասանելիությունը:
Սակայն Բրյուսելը նախևառաջ մտադիր է բանակցություններ վարել Կենտրոնական Ասիայի երկրների հետ, որպեսզի նրանց զգուշացնի պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնելու հետևանքների մասին:
Հարկ է նշել, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ երկրները չեն հանդուրժի Կենտրոնական Ասիայի գործերին միջամտելու փորձերը:
Արևմուտքը ռազմավարություն է մշակում, որ փակի պատժամիջոցները շրջանցելու ուղիները. Լավրով