Անաստասիա Դեմուրչյանը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է դարձել

Անաստասիա Դեմուրչյան
ՌԴ–ի դրոշի տակ հանդես եկող բռնցքամարտիկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ռուսաստանաբնակ բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանը ոսկե մեդալ է նվաճել Նյու Դելիում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
70 կգ քաշային կարգի եզրափակիչում Դեմուրչյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ավստրալուհի Ֆրենսիս Սքոթ Քայեին:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը դուրս է մնացել մրցապայքարից։
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի վաղը: Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2,4 միլիոն դոլար: