Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն աճում է. Նիկոլ Փաշինյանը զրուցել է Շառլ Միշելի հետ

Շառլ Միշելն ու Նիկոլ Փաշինյանը
Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է ԵՄ–ի` տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը նպաստելու պատրաստակամությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն աճում է։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում։
Փաշինյանն արդեն զգում է` բրյուսելյան բանակցությունների հարթակը ձախողվել է. քաղաքագետ
Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամային իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի, տարածաշրջանի հաղորդուղիների վերագործարկման հարցերի շուրջ։
«Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում է կայունությանն ու խաղաղությանը միտված ջանքերին»,– ասված է հաղորդագրությունում։
Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը։
Հայաստանն ի՞նչ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին. Արարատ Միրզոյանը փակագծեր է բացել