1։0. Թուրքիայի հետ հանդիպման հաշիվը բացվեց հօգուտ Հայաստանի

Թուրքիայի հետ հանդիպման հաշիվը բացվեց հօգուտ Հայաստանի
Հայաստան-Թուրքիա հանդիպումն ընթանում է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը բացվեց` 1։0 հօգուտ մեր հավաքականի։
Խաղի 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ թուրք պաշտպանը։
Կյանքի խաղ. Հայաստան– Թուրքիա հանդիպումից առաջ երկրպագուները երթ անցկացրին Երևանում
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումն ընթանում է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։
Ջորկաեֆ եղբայրները ժամանել են Երևան` աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին