ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարարը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը:
Նա իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին` վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար:
Սուրեն Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամաս
© Photo : press office of MoD of RA
Հիշեցնենք, որ երեկ Սուրեն Պապիկյանը N զորամիավորում կատարած այցի ընթացքում շրջել էր հանրապետության հարավարևելյան սահմանագոտում, հետևել մարտական հերթապահության ընթացքին, զրուցել դիրքապահների հետ։