ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակի թունելով երթևեկությունը մեկ օրով կդադարեցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ թունելը մարտի 25-ին՝ ժամը 00։00-ից մինչև մարտի 26–ի ժամը 00։00-ն, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասաց նա։
Նրա խոսքով` գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։
Հիշեցնենք, որ Դևդորակի թունելի երկարությունը 2 կմ է։ Երթևեկելի հատվածի լայնությունը` 8.5 մետր։ Թունելի շինարարությունն ավարտվել է 2018 թվականին, այն գտնվում է Դարիալի և Դևդորակի կիրճերի սահմանին։ Այս հատվածն ամենավտանգավորն է վրաց–ռուսական սահմանի ճանապարհին։