ՌՀԳ–ի ավարտից հետո ՌԴ–ն ավելի շատ զենքի կարիք կունենա, աշխարհը փոխվել է. Մեդվեդև

Դմիտրի Մեդվեդև
ՌԴ ԱԽ փոխնախագահն ընդգծել է, որ անգլոսաքսոնական երկրների թելադրանքն ավարտվել է, և դրան փոխարինման է գալիս տարածաշրջանային համագործակցությունների դարաշրջանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ռուսաստանին ավելի շատ զենք պետք կլինի նույնիսկ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների ավարտից հետո։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական առաջատար ԶԼՄ–ներին, այդ թվում` ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Մեր ռազմարդյունաբերական բաղադրիչի վերաբերյալ։ Կարծում եմ, որ մենք դեռ որոշակի ճանապարհ կանցնենք, մեզ ապագայի համար պաշար է պետք։ Դա ակնհայտ է», – ասել է նա։

Աշխարհը փոխվում է, անգլոսաքսոնական դիկտատն ավարտվել է

Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ աշխարհն անդառնալիորեն փոխվել է, անգլոսաքսոնական երկրների թելադրանքն ավարտվել է, և դրան փոխարինման է գալիս տարածաշրջանային համագործակցությունների դարաշրջանը։
«Աշխարհն այնքան արմատապես է փոխվել, որ ես չէի կարող պատկերացնել դեռ մի քանի տարի առաջ։ Հետդարձի ճանապարհ չկա։ Այլևս չի լինի այնպես, ինչպես եղել է։ Լավ է դա, թե վատ, չգիտեմ, բայց ամենայն հավանականությամբ լավ է։ Անգլոսաքսոնական երկրների դիկտատին վերջ է տրվել», – ասել է նա։
Հետևաբար, ըստ նրա, ինստիտուտները ևս պետք է փոխվեն։
ԱՄՆ-ի փլուզման հավանականությունն ավելի մեծ է, քան Ռուսաստանինը. Մեդվեդև
«Դրանց մի մասն անարդյունավետ է, մյուսը մասը, ինչպիսին միջազգային քրեական դատարանն է, աղբային բնույթ է կրում, դրանց մի մասը գործում է։ Ինչ կլինի հետո` չգիտեմ, բայց ակնհայտ է, որ գալիս է տարածաշրջանային համագործակցությունների դարաշրջան, ինչպիսիք են ԲՐԻԿՍ–ը, ՇՀԿ–ն։ Դա ինչ–որ տեղ կարող է դիտվել որպես հետքայլ, բայց ավելի լավ է նման հետքայլ անել, քան փորձել ՄԱԿ–ի կամ մեկ այլ մարմնի հովանու ներքո ձևացնել, թե միակարծիք ես», – նշել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։

Հավասարակշռությունը կորսված է

Մեդվեդևը նշել է, որ ԽՍՀՄ–ի ժամանակ աշխարհը հավասարակշռության մեջ էր։
«Ի պաշտպանություն խորհրդային պետության ասեմ` այնուամենայնիվ դրա վրա էր պահվում ուժերի ողջ համաշխարհային հավասարակշռությունը։ Վարշավյան պայմանագրի և ՆԱՏՕ–ի միջև դիմակայությունը։ Ու դա, ի դեպ, թույլ չէր տալիս, որ իրավիճակի հավասարակշռությունը խախտվեր։ Կարելի է ամեն կերպ փնովել և՛ Վարշավայի պայմանագիրը, և՛ Խորհրդային Միությանը, և՛ ՆԱՏՕ–ին համապատասխանաբար, բայց աշխարհը հավասարակշռության մեջ էր, իսկ հիմա չգիտես` ինչ է կատարվում», – ասել է նա։
Մեդվեդևը եզրափակել է` երբ կառավարում է մեկը, հասկանալի է` ինչի դա կարող է հանգեցնել։
Աղքատացված ուրանով զենքի կիրառման հետևանքները կարող են շատ ծանր լինել. Մեդվեդև