Կորոնավիրուսի դեմ «Միր–19» դեղամիջոցն առաջիկայում կհայտնվի ռուսական դեղատներում

Պատվաստանյութի կլինիկական փորձարկում
Ռուսաստանի բժշկակենսաբանական դաշնային գործակալության ղեկավարի հանձնարարությամբ` դեղը մշակվել է հնարավորինս սեղմ ժամկետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ «Միր–19» դեղամիջոցը, որը մշակվել է Ռուսաստանի բժշկակենսաբանական դաշնային գործակալության (ՌԲԴԳ) մասնագետների կողմից, առաջիկայում կհայտնվի դեղատներում, քանի որ ստացել է համապատասխան թույլտվություն: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԲԴԳ իմունոլոգիայի ինստիտուտի տնօրեն Մուսա Խաիտովին։
««Միր–19» դեղամիջոցը իմունոլոգիայի ինստիտուտի եզակի մշակումն է։ Երեկ մենք վերջապես ստացանք դեղը ամբուլատոր օղակում ներմուծելու թույլտվությունը, այսինքն՝ մոտ ժամանակներս այն կհայտնվի դեղատներում», - ասել է Խաիտովը։
Նա նշել է, որ դեղը մշակվել է հնարավորինս սեղմ ժամկետում գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովայի հանձնարարությամբ:
«Փաստացի երկու տարվա ընթացքում մենք հսկայական ճանապարհ անցանք` գաղափարից մինչև դեղամիջոցի ստեղծում»,– ավելացրել է Խաիտովը։
ՌԴ առողջապահության նախարարությունը «Միր-19»–ը գրանցել է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։
Դեղը նախատեսված է կորոնավիրուսային վարակի կանխարգելման կամ բուժման համար, դադարեցնում է վարակի վերարտադրությունը և կանխում կորոնավիրուսային վարակի զարգացման ամենածանր ձևերը:
Մեր գերնպատակն է մինչև 2030 թվականը տուբերկուլյոզի դեպքերը հասցնել նվազագույնի.Պողոսյան