Կոպիրկինն ու Դոնչենկոն Տավուշի մարզպետի հետ քննարկել են համագործակցության հարցեր

Կոպիրկինն ու Դոնչենկոն Տավուշի մարզպետի հետ քննարկել են համագործակցության հարցեր
Կոպիրկինն ու Դոնչենկոն Տավուշի մարզպետի հետ քննարկել են համագործակցության հարցեր
Կողմերը խոսել են Հայաստանի մարզերի և ռուսական ընկերությունների միջև գործընկերության հեռանկարների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ռուս դիվանագետները դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ և Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն այցելել են Իջևան, որտեղ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները, հայտնել են «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամուլի ծառայությունից:
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցը: Քննարկվել են նաև փոխշահավետ համագործակցության հեռանկարները», - նշված է հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսել է գործընկերային հարաբերությունների հաստատման մասին, ինչին մեծապես նպաստում են ցուցահանդես-տոնավաճառները, գործունեության կոնկրետ ոլորտին նվիրված թեմատիկ միջոցառումները, ընկերությունների ներկայացուցիչների մասնավոր այցերը:
Իջևանում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև շրջանների և ռուսական ընկերությունների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները:
Ռուսաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, ավելացնելով, որ մարզեր այցելությունն իր աշխատանքի կարևոր մասն է: Նա նշել է, որ անհրաժեշտ է պահպանել և զարգացնել բարեկամական հարաբերությունները։
«Ռոսսոտրուդնիչեստվոն» ՀՀ–ում երկարաձգել է ՌԴ բուհերի ընդունելության հայտերի ժամկետը
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, Գյումրիում ռուսական տան ղեկավարի պաշտոնակատար Անտոն Բերյանևն իր հերթին ներկայացրել է ներկայացուցչության մասնաճյուղի գործունեությունը սահմանամերձ շրջանում: Մասնավորապես, նա խոսել է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու մրցանակի համար դպրոցական ոչ պրոֆեսիոնալ թիմերի միջև ֆուտբոլային մրցաշարի մասին:
Դեսպանն այցելել է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որտեղ հանդիպում է ունեցել ուսանողների և Իջևանի Ռուսական տան կոնտակտային կենտրոնի ղեկավար Մարատ Զուրաբյանի հետ, որը պատմելէ կենտրոնի գործունեության մասին:
Այնուհետև Կոպիրկինը մասնակցել է Իջևանի ռուսական կենտրոնում ռոբոտաշինության բաց դասին: Դեսպանը գրքեր է նվիրել ուսանողներին և աշակերտներին և մաղթել հաջողություններ ուսման մեջ։