Հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ–ի համար ամենակարևոր խնդիրներից մեկն է. Միրզոյան

Զինծռայող
Արտգործնախարարը վստահեցնում է, որ հայ գերիների վերադարձի հարցը բարձրացվում է բոլոր միջազգային հարթակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայ գերիների հարցը Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից մեկն է։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ցավոք սրտի, արդեն տևական ժամանակ է` Ադրբեջանը ոչ մի հայ ռազմագերու ազատ չի արձակել, թեև դա նրա ուղիղ պարտականությունն է նույն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,– ասաց նա։
Արտգործնախարարը նշեց, որ պաշտոնական տվյալներով ՝ Ադրբեջանում գերության մեջ մնում է Հայաստանի 33 քաղաքացի, սակայն կան բազմաթիվ տվյալներ, այդ թվում ՝ տեսանյութեր և լուսանկարներ, որոնք վկայում են, որ թիվն իրականում ավելի մեծ է, սակայն Ադրբեջանը հերքում է այդ փաստը։
Հայաստանն ու Ադրբեջանն առանցքային հարցերի շուրջ համաձայնության դեռ չեն հասել. Միրզոյան
Նա վստահեցրեց, որ վերադարձի հարցը բարձրացվում է բոլոր միջազգային հարթակներում կամ երրորդ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներում։
Հայաստանն ի՞նչ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին. Արարատ Միրզոյանը փակագծեր է բացել