Ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը բաց կթողնի Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումը

Հայաստանի ազգային հավաքականի մարզման ժամանակ
Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Թուրքիայի հավաքականի հետ Երևանում մարտի 25–ին։։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը վնասվածք է ստացել և բաց կթողնի Թուրքիայի դեմ վաղը կայանալիք խաղը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Թուրքիայի դեմ խաղից առաջ, ցավոք, ունենք կորուստ:
Մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Անդրե Չալըշըրը բաց կթողնի 2-3 շաբաթ:
Մեր պաշտպանը կմնա Հայաստանում` աջակցելու տղաներին կարևոր խաղում։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Անդրեին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Թուրքիայի հավաքականի հետ Երևանում մարտի 25–ին։