Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է մեդալով

Զինծառայողի սաղավարտ
Արշակ Սարգսյանը զոհվել է մարտի 22-ին Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արշակ Սերյոժայի Սարգսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,– ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք` Արշակ Սարգսյանը զոհվել է մարտի 22-ին Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում։ Նա մահացու վիրավորումը ստացել է գլխի հատվածում։