Դատարանը որոշեց. Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը

ՀՀ սահմանադրական դատարան
Հայաստանը մի քանի ամիս առաջ սկսել է Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշում է կայացրել, համաձայն որի` Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Հարցը քննարկվել է գրավոր ընթացակարգով։ Որոշումը կարդաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ Այն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հռոմի կանոնադրության խորհրդարանական վավերացման գործընթացը Հայաստանում սկսվել է մի քանի ամիս առաջ։
Ինչպես մարտի 20-ին լրագրողներին ասել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու իրավաչափությունը պետք է սահմանի ՍԴ–ն։
Նշենք, որ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը ստորագրվել է դեռ 1998 թվականի հուլիսի 17-ին։
Հայաստանը վերսկսում է Միջազգային քրեական դատարանին միանալու կիսատ մնացած գործընթացը