Չարլզ III-ի Փարիզ այցը հետաձգվել է բողոքի ակցիաների պատճառով. Ելիսեյան պալատ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III. Արխիվային լուսանկար
Մեծ Բրիտանիայի միապետըՓարիզ պետք է այցելեր մարտի 26-29-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի այցը Ֆրանսիա կհետաձգվի։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։
Հաղորդվում է, որ մարտի 26-29-ը նախատեսված էր Մեծ Բրիտանիայի միապետի այցը Ֆրանսիա, որը կհետաձգվի՝ երկրում կենսաթոշակայինտարիքի բարձրացման դեմ բողոքի ալիքի պատճառով։
Ելիսեյան պալատը հետաձգված այցի նոր ժամկետը չի նշում։
Մարտի սկզբին Ելիսեյան պալատը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 26-29-ը կկատարի իր առաջին պետական այցը Ֆրանսիա։ Նշվել էր, որ այցն արտացոլում է երկրների խորը պատմական կապերը և պատիվ կլինի Ֆրանսիայի համար։
Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ Չարլզ III–ի Ֆրանսիա այցի ծրագիրը կարող է փոխվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի պատճառով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկուշաբթի Վերսալի պալատում նախատեսված ընթրիքը, բնականաբար, չի կայանա։