Ավանեսյանը և Մուրաշկոն խոսել են օրթոպեդիայի, դեղագործության ոլորտում գործակցության մասին

Ավանեսյանը և Մուրաշկոն խոսել են օրթոպեդիայի, դեղագործության ոլորտում գործակցության մասին
Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել հայ-ռուսական հերթական համաժողովի անցկացման և մի շարք այլ հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում ռուս գործընկերոջ` Միխայիլ Մուրաշկոյի հետ քննարկել է առողջապահության ոլորտում հայ-ռուսական ընդհանուր համագործակցության ուղղությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում է «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում։
Հանդիպմանն քննարկվել են նաև օրթոպեդիայի և վնասվածքաբանության, դեղագործության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև հայ-ռուսական հերթական համաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր։