ԱՄՆ-ի փլուզման հավանականությունն ավելի մեծ է, քան Ռուսաստանինը. Մեդվեդև

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը. Արխիվային լուսանկար
Մեդվեդևը մեկնաբանել է Ատլանտյան խորհրդի կողմից հարցված փորձագետների այն հայտարարությունները, որ պատժամիջոցների, էներգակիրների գնաճի և ռազմական հատուկ գործողությունների պատճառով մինչև 2033 թվականը կարելի է ակնկալել Ռուսաստանի փլուզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն փլուզման նախադրյալներ ավելի շատ ունի, քան Ռուսաստանը։ Այս մասին ռուսական առաջատար ԶԼՄ-ներին, այդ թվում` ՌԻԱ Նովոստիին, տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Հատկապես այն լույսի ներքո, ինչ իրենց մոտ հիմա կատարվում է», – ասել է Մեդվեդևը։
Նա կարծում է, որ մինչև 2033 թվականի Ռուսաստանի հավանական «փլուզման» մասին արևմտյան փորձագետների կանխատեսումները կոնկրետ թիրախային լսարան ունեն և բխում են արևմտյան աշխարհի էլիտաների ենթադրություններից։
«Նրանք ուզում են դա, և բնականաբար, բոլոր սցենարները դրան են հարմարեցնում։ Եվ մենք, ցավոք, առանձին մարդիկ ունենք, որոնք գաղթել են այնտեղ ու ամեն կերպ սնում են վերլուծական այդ միջավայրը», – ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Մեդվեդեևը նշել է, որ ժամանակին ԽՍՀՄ-ը փլուզվեց այն պատճառով, որ երկրի ղեկավարությունն անգործության էր մատնված, կորցրել էր կապն իրականության հետ և չկարողացավ կառավարել քաղաքական և տնտեսական գործընթացները` ընդդիմախոսների դիրքորոշման պատճառով հայտնվելով բավական դժվար իրավիճակում։