ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 6-րդ խաղափուլում հայ շախմատիստներից 3–ը հաղթանակ են տոնել։
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, հաղթողներն են Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:
Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղում էին իրար դեմ և խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր: