Ողբերգական ՃՏՊ Մեղրի-Երևան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է, տուժածներից մեկը երեխա է

Մեղրի-Երևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը
Փրկարարները տուժածներից մեկին հատուկ տեխնիկայի օգնությամբ են դուրս բերել ավտոմեքենայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մեղրի-Երևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը` հայտնվելով ծառի և պատի արանքում, 1 մարդ մահացել է, 2-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է ժամը 17:08-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կապան-Վերին Խոտանան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ժայռին
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Մ., ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 5 մ)՝ հայտնվելով ծառի և պատի արանքում. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ռ․ Պ․-ն (ծնված 1987 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում։
Մեղրի-Երևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը` հայտնվելով պատի և ծառի արանքում
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 2017 թ․) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Մեղրի քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել Ռ․ Պ․-ին․ վերջինս հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Քասախում 5 հոգով ծեծել են 33–ամյա տղամարդուն և 55-ամյա կնոջը. նրանք հիվանդանոցում են