Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենան ընկել է ձորը․ 24-ամյա վարորդը մահացել է

Ձորն ընկած ավտոմեքենան
Երիտասարդի դին ձորից դուրս են բերել փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, երիտասարդ վարորդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է ժամը 18:00-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Կ․, ծնված 1999 թ․) մոտ 60 մետր գլորվել է ձորը։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Ձորն ընկած ավտոմեքենան
Ողբերգական ՃՏՊ Մեղրի-Երևան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է, տուժածներից մեկը երեխա է