Թուրքիայի կառավարության 17 անդամներ պատգամավորի թեկնածու կդառնան․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահը մեկնաբանել է երկրի նոր խորհրդարան անցնելու համար իր գործընկերների նախընտրական մրցավազքին մասնակցելու որոշումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Թուրքիայի կառավարության 17 անդամներ երկրի տարբեր շրջաններում պատգամավորության թեկնածուներ կդառնան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է հայտնել այս տեղեկությունը ՆՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք իմ գրեթե բոլոր ընկերներին նշանակել ենք որոշ գավառների թեկնածուներ։ Իմ տեղակալ Ֆուաթ Օքթայը (փոխնախագահ) կլինի Անկարայի թեկնածուն: Կառավարության 17 անդամներ կդառնան պատգամավորության թեկնածուներ։ Գրեթե բոլորն աշխատելու են տարբեր մարզերում։ Մենք որոշել ենք առաջադրել նրանց խոշոր քաղաքներից։ Խոշոր քաղաքներն ամենահարմար վայրերն են իմ գործընկեր-նախարարների համար», - ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) նշանակված է մայիսի 28-ին։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։ Պետության ղեկավարի գլխավոր ընդդիմախոսը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։