Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը
Նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան հանձնարարականներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ևս այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։։
Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետևել անվտանգության կանոններին, ինչպես նաև ուշադրությամբ ու բարձր կարգապահությամբ կազմակերպել ծառայությունն ու մարտական հերթապահությունը, հատկապես անբարենպաստ եղանակային պայմաններում։
ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը
Նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։
Այնուհետև Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել բարձրացված հարցերը, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների ընթացքը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին, մաղթել անվտանգ և զգոն ծառայություն։
Министр обороны Сурен Папикян посетил одну из воинских частей